Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

«Վեր­ջին ու­ժե­րի գոր­ծադր­մամբ էին դի­մա­նում»

«Վեր­ջին ու­ժե­րի գոր­ծադր­մամբ էին դի­մա­նում»
01.12.2020 | 01:52

«Տո­տեն­հեմ»-«Ման­չեստր Յու­նայ­թեդ» հան­դի­պու­մից հե­տո ման­չեստ­րյան ա­կում­բի նախ­կին կի­սա­պաշտ­պան Ռոյ Քի­նը, պա­տաս­խա­նե­լով լրագ­րո­ղի հար­ցին, թե ար­դյոք «Տո­տեն­հե­մը» կա­րող է հա­վակ­նել տիտ­ղո­սի, մաս­նա­վո­րա­պես պա­տաս­խա­նել է, որ թի­մի ֆուտ­բո­լիստ­նե­րը բա­վա­կա­նա­չափ լա­վը չեն նման հա­վակ­նու­թյուն­ներն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու հա­մար, որ­քան էլ թի­մի գլ­խին Ժո­զե Մոու­րի­նիո կա, կազ­մում՝ Քեյն. «Տո­տեն­հե­մը» պի­տի անց­կաց­նի շա՛տ լավ մր­ցաշր­ջան, սա­կայն շատ լավ մր­ցաշր­ջանն ու ու տիտ­ղո­սի հա­մար պայ­քա­րը տար­բեր բա­ներ են։ «Ման­չեստր Սի­թին» ու­ժեղ է «Տո­տեն­հե­մից»։ Ժո­զեն ա­սել է, որ հան­դեր­ձա­րա­նում ֆուտ­բո­լիստ­նե­րը հիաս­թափ­ված էին («Չել­սիի» հետ զրո­յա­կան ոչ-ո­քիից հե­տո)։ Կար­ծում եմ՝ նրանք հարկ է, որ ու­րա­խա­նա­յին։ «Չել­սիի» հետ խա­ղի վերջ­նա­մա­սում նրանք վեր­ջին ու­ժե­րի գոր­ծադր­մամբ էին դի­մա­նում»։

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 12935

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ